Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից։ Այս մասին ահազանգում է անձամբ Սահակյանցը։
«ՀՀ կառավարության որոշման համաձայն` Սահակյանց ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014 թ․-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաների հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակով։ Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր գործ չէ․․․»,– նշել է Սահակյանցը։
Նա գրել է, որ դեռ առնվազն 10 տարի կարող էին աշխատել ու դասավանդել, բայց գործող իշխանությունը միայն մեկ նպատակ ունի` քանդել, ոչնչացնել և վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր իրենց դեմ են։
Իրավիճակով պայմանավորված, «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը հետաձգվում է անհայտ ժամանակահատվածով։
Հիշեցնենք, որ Դավիթ Սահակյանցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակով։ Նա այդ ժամանակ 44-րդ համարն էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը