Արդեն մեկ տարին կլրանա մեր բնակարանային հարցերից ոչ մի լուծում չկա: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հադրութեցի տեղահանվածներից մեկը. «Մենք մինչև Հայաստանի կառավարությանը դիմելը, դիմել ենք Արցախի կառավարությանը և բացասական պատասխան ենք ստացել: Մեզ ասել են, որ եթե դուք բնակարան այստեղ եք կորցրել, ձեզ ապահովում ենք բնակարանով այստեղ (Արցախում)»:
Ինչ վերաբերում է աջակցություններին՝ բողոքի ակցիայի մասնակիցն ասաց. «Սոցիալական անարդարություն է տիրում Արցախում, նախագահն իր գործը նորից շարունակում է: Մարդկանց առանձին-առանձին են կանչում հարցերը լուծում են, ինչի է մեր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել, որ կարելի է փոխհատուցում տալ իրեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը