ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Առավել քան ակնհայտ է, որ այն, ինչ անցած տարի փորձեցին անել Բելոռուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց մեզ մոտ 2018-ին: Խորապես ուսումնասիրվեցին երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ արվեց վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս, ինչու չէ, նաև պետականությունը…
Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ում ումով էին պատրաստվում փոխարինել. հսկայական քաղաքական/պետական փորձ ունեցող գործչին տնային տնտեսուհիով( երկուսի հանդեպ էլ անձնական որևէ վերաբերմունք չունեմ, զուտ արձանագրում եմ փաստերը…):
Հարց. և՛ Հայաստանի, և՛ Բելոռուսի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր/է: Ինչպե՞ս պատահեց, որ մեր դեպքում պրոցեսները լրիվ այլ սցենարով գնացին, իսկ Բելոռուսը ամեն գնով պահեց այն, ինչ ուներ՝ ստանալով բացարձակ աջակցություն ռազմավարական դաշնակցից: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հանդեպ էժանագին «շուստռիությամբ» էր զբաղված՝ չկայացած լրագրողի մակարդակով...
Իսկ հիմա էլ, ինչպես հաճախ է պատահում, մեղավոր են բոլորը, բացի մեզանից: Մտածենք:
Մեծ քաղաքականության մեջ նման արկածախնդրությունները կործանարար են լինում պետությունների համար: Սեփական ուժերը ճիշտ չգնահատելը լրջագույն սխալ է:
Մնում է վերջնական ապացուցել փաստերով, միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն: Անկախ դրանից՝ պատասխանատվություն պետք է լինի պարտադիր:
հ.գ. ի դեպ, ամեն ինչ իր գինն ունի: Երեկ Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը