08 09 2021

Ունեցել ենք դեպքեր, որ ռազմագերուն Ադրբեջանում սպանել են և հայկական կողմին հանձնել մարմինը. Արման Թաթոյան



«Մենք որպես կանոն չենք ներառում վիճելի գործերը: Սրանք դասակարգում ենք որպես անհետ կորածների գործեր, որի պարագայում նաև չի կարելի բացառել հնարավոր գերեվարումը: Պարզապես քանի որ ապացույցները կարող են վիճելի լինել, մենք չենք մտնում վիճելիության տիրույթ, եթե խոսքը առանչվում է քաղաքական, իրավական դիվանագիտական աշխատանքին միջազգային կառույցների հետ»,- Հայաստանի ՄԻՊ զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ընդգծեց. «Գերիների առավելագույն թիվ կամ առնվազն ինչքան ունենք գերեվարված զինծառայողներ, քաղաքացիական անձիք, այդպես էլ պաշտոնական մեր կողմից հրապարակված չէ, իմ կարծիքով դա ճիշտ մոտեցում չէ: Ես կարծում եմ, որ պաշտոնական թվի հրապարակումը պաշտոնական մակարդակում հնարավորություն կտա այս բազմաթիվ փաստերի առկայության դեպքում էլ ավելի ուժեղացնել դիրքորոշումները:  Դա նաև հնարավորություն կտա էլ ավելի մեծացնել ճնշումը միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք ցույց ենք տալիս, թե խնդիրն ինչ աստիճանի լայնածավալ է»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ