04 09 2021

Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ։

Նշվում է, որ Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և վերահեռարձակող սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում:

 «Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային կապի՝ սահմանազատման գծի մոտ գտնվող  աշտարակի վրա կատարվող աշխատանքների անվտանգությունը։ Ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների իրականացման անվտանգությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ