Ի՞նչ արեցիք, երբ ԱԺ շխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվեց մի աղջնակ, որը կոնկրետ ցուցակ էր հրապարակել հեղափոխությունից հետո թիրախավորելով, թե որ լրատվամիջոցը կարդալ։ Պարոն Իոաննիսյան, Դուք ինքներդ չե՞ք մասնակցել, որ լրագրողներին և լրտավամիջոցներին թիրախավորեն, ձեր գործընկեր կազմակերպությունները չեն նպաստել դրանց։ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմելով Իրազեկ քաղաքացիների միավորման ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, որը նաև պնդում է կան լրագրողներ որոնք խախտել են լրագրողների էթիկայի կանոնները։
Իոաննիսյանը պնդում է, որ նման դեպք չի եղել, որ իրենք և իրենց գործընկերները նպաստեն լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորմանը։
Քննարկմանը բանավեճ առաջացավ լրագրողների էթիկայի վերաբերյալ, ինչին արձագանքեց լրագրող Վահե Մակարյանը։
«Մենք նորից շեղվել ենք մեր օրակարգից և կեղծ թեզ ենք շրջանառում։ Մի շեղվեք թեմայից, նույնիսկ եթե ոմանք շատ են ցանկանում շեղել։ Էթիկայի խախտումներով հարցը չի այստեղ քննարկվում։ Եվ եթե խոսում եք էթիկայի, ֆինանսական թափանցիկությունից, ՔՊ-ի գրասենյակում տեղակայված կայքի լրագրողն էլ է լրագրող մենք էլ ենք լրագրող, մի հատ էդ Civic.am է, ինչ է, դուք էդ լրագրողի հարցերը ու իրենց գրած հոդվածները տեսե՞լ եք, կարդացե՞լ եք ինչ է գրված, էդ որ խոսում եք սուտ տեղեկություններ տարածելուց, կարդացե՞լ եք, դա մանիպուլյացիա չէ՞, էթիկայի խախտում չէ՞, դե թող իրենց էթիկայով զբաղվեն, թե որ իշխանությանը ձեռնտու է չեք ուսումնասիրում»,- ասաց Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը