ԱԺ-ում նախկինում գործող ԶԼՄ-ների աշխատանքը կարգավորող կարգը լրիվ ընդունելի էր մեզ համար: Չմոռանանք նախկին իշխանությունն էլ փորձեց որոշակի սահմանափակումներ մտցնել՝ բեյջերը պարտադիր կրելու, այլ մասնաշենք մուտքի իրավունքի և այլնի հետ կապված, բայց դրանք այսօրվա գործողի համեմատ իսկապես չնչին էին,այդուհանդերձ լրագրողական համայնքի կուռ դիմադրության արդյունքում ի չիք դարձան: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքիների մշտ. Հանձնաժողովի կազմակերևպած քննարկմանը ասաց Հրապարակ օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը՝ հայտարարելով «…եթե նախկին իշխանությանը մենք քննադատում–մեղադրում էինք բռնապետության մեջ՝ հաշվի առնելով անգամ այդ չնչին սահմանափակումների փորձերը, ապա ասում են՝ ետ բերեք նախկին բռնապետական կարգերը, երբ մենք ԱԺ-ում ՀՀԿ-ի ԲՀԿ-ի ֆրակցիաների մոտ ազատ քայլում էինք, ոչ ոք մեր գլխին չէր տալիս, ԱԱԾ սահմանապահ զորքը մեզ չէր հսկում զենքով կամ առանց զենք և այլն»:
Լրագրող Վահե Մակարյանին դուր չեկավ Շուշան Դոյդոյանը առաջարկը՝ ԶԼՄ-ների մասնագիտական էթիկայի կանոնագիր ընդունելու մասին.
«Սա կեղծ օրակարգ է և հենց իշխանականների օրակարգն է, որով փորձում են արդարացնել իրենց՝ թե իբր լրագրողները էթիկա են խախտում: Այսինքն ինչ ա, մեզ գժի տե՞ղ եք դրել, թե՞ մենք ենք մեզ հիմա գժի տեղ դնում…ի՞նչ լրագրողական էթիկա, մենք լրագրողներս մտանք ԱԺ շենք ու որոշեցինք սուրը հանել–ընկել իրանց հետևի՞ց, հա՞…իրենք ոչ մի բան չէին արել, մենք ընկանք իրենց հետևի՞ց հա ու էթիկա խախտեցինք , իսկ գուցե իծխանական պատգամավորներն են էթիկա խախտում: Որևէ մեկի մտքով չի անցե՞լ, որ քայլական պատգամավորը լրագրողներին գնահատականներ ա տալիս՝ ձեր տերերը, ձեր չգիտեմ ինչերը, լրագրողին ասում է՝ դու լրագրող չես, դու քաղաքական գործիչ ես, կամ տեռորիստ ես ու նորանշանակ նախարարը մեզ համեմատում է ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ..Ու էս մտքի փայլատակումները էթիկայի խախտում չեն, մե՞րն են էթիկայի խախտումներ, հա՞ : Երբ իրենք ասում են մի մտեք մեր աշխատասենյակ, մի վազեք մեր ետևից, իսկ ի՞նչ է, իրենք կռոսի են ելել վազում, մենք էլ հետները վազում ենք՝ տեսնենք , ով կհաղթի՞, հա՞: Իսկապե՞ս կարծում ենք իրենք կանգնեցին մեր հարցերին պատասխանեցին՝ առանց գնահատականի , առանց վիրավորելու, մենք էլ իրենց նեղացրի՞նք: Իրերի դրությունն այսպիսին է , հարգելի գործընկերներ, այնպես որ լրագրողական էթիկան քննարկելուց առաջ դեռ ազգընտիր պատգգամավորների վարքին է պետք հետևել»,-ասաց Մակարյանը:
Վահե Մակարյանը կիսում է Ժուռնալիստենրի միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի տեսակետը, որ լրագրողական հանրույթը միասնական չէ մինչդեռ պարտավոր է իշխանականների բոթելու և լրագրողներին թիրախավորելու դեպքերում կուռ լինել ու պայքարել, քանի որ այդ ուխտը բոլորի դուռն է ծնկելու:
Վահե Մակարյանը նաև պահանջեց պրոիշխանական իրավապաշտպան կառույցի ղեկավարներից մեկին պարզաբանել՝ այդ ինչու՞ պիտի ազգընտիր պատգամավորի վարքը չքննվի, փոխարենը լրագրողական էթիկայի ֆեյք սահմանափակումներ մտցվեն նոր օրակարգ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը