20 08 2021

Կա՛մ պիտի գնանք, կա՛մ պիտի ձգտենք հաղթանակած պատերազմի. Բագրատ Սրբազան



Տղաների հերոսությունը մերը կդառնա այն ժամանակ, երբ ձգտենք հավաքական ու վերջնական ահեղ մարտ մղել։ Կա՛մ պիտի գնանք, կա՛մ պիտի ձգտենք հաղթանակած պատերազմի։ Այս մասին իր ելույթում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Նահատակված Ալեքսի մայրն ասում էր՝ իմ տղային հերոս մի ասեք, իմ տղան պատերազմի մասնակցել է հայրենիքի համար, բայց մեր ազգը պարտվել է, ծնկի է եկել, իմ տղան ո՞նց կարող է հերոս լինել։ Սա մայր է ասում։ Ես իրեն ասել եմ, որ այդ հերոսությունն իր որդունն է, իմը չէ, հավաքականությանը չէ։ Այսօր այդ հերոսությունն Ալեքսինն է, Վաչագանինն է, Սուրենինն է և այդպես շարունակ։ Դա իրենցն է։ Մերը կդառնա այն ժամանակ, երբ կարողանանք իսկապես մեր ահեղ մարտը հավաքական ու վերջնական մղել։ Մենք ապրում ենք այստեղ, կա՛մ պիտի գնանք, կա՛մ պիտի ձգտենք հաղթանակած պատերազմի»,-ասաց Բագրատ Սրբազանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ