Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպումը նոր հույս է ներշնչել անհետ կորածների ծնողներին, ծառայության պետը թվով 4-րդ հանդիպման ժամանակ խոստացել է ծնողներին ավելի գործնական քայլեր՝ հետախուզական ածխատանքներն ընդլայնելու և երկուստեք հավաքագրած ինֆորմացիաներով փոխանակվելով գորխն առաջ տանել: Հիշեցնենք, այսօր առավոտից ԱԱԾ-իշենքի մոտ էին հավաքվել Ստեփականերտի «Ցորի չաստ» կոչված զորամասից պատերազմ տարված զինվորների ծնողները, որոնց խոսքով՝ Հադրութն հանձնելուց հետո է զորքը տարվել Ֆիզուլու տարածք ու անհետածել է հոկտեմբերի 12-ից:
«Մեր երկրում բարձիթողի վիճակ է, մինչ այս պարզվում է ՊՆ-ն ոչինչ չի արել հետախուզական աշխատանքների մասով, և որքան էլ զավեշտալի թվա՝ մինչ օրս չկա որևէ պաշտոնանկություն, չկա պատըասխանատվության ենթարկված անձ, բոլոր սպաներն էլ իրենց տեղերում պաշտոնավարում են»,-ցավով արձանագրում է խնողներից մեկը՝ ԱնահիտՄանսյանը և հույս հայտնում որ նոր թաֆով իրականացվող որոնողական ու հետախուզական ածխատանքները կամ իրենց որդիների մարմինները կհայտնաբերի կամ նրանց ողջ կվերդարձնի 11 ամիս սպասող հարազատներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը