14 04 2022

ԱԱԾ տնօրենը երեկ մեկնել է Արցախ. Hraparak.am

ԱԱԾ տնօրենը երեկ մեկնել է Արցախ. Hraparak.am

Ապրիլի 13-ին Արցախ է մեկնեկլ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այս մասին տեղեկացնում է Hraparak.am–ը՝  նշելով, որ ընդդիմադիր պատգամավորները Երեւան վերադառնալու ճանապարհին տեսել են, թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։

«Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կա՛մ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կա՛մ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար»,– գրում է կայքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ռուս խաղաղապահները ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ելույթի ժամանակ հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի իջեցնեն Արցախի կարգավիճակի նշաձողը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարել էր, որ Արցախի համար անթույլատրելի են Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ