Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկախ այն բանից, թե ով ինչ կխոսի, ով ում ինչ կհամոզի, ով ում կընտրի, ով ում կմեղադրի, ով ում կգովաբանի ու կփառաբանի, ով ինչ պաշտոնը կզբաղեցնի և այլն. պատմական փաստն այն է, որ Բաքվում հայկական բանակը ծաղրի առարկա վերածած, մեր զինվորների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող «ռազմական ավարի պուրակի» բացումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը