Բոլոր կառույցների հետ աշխատում ենք, արդեն տասն ամիս է մենք ինչ անհրաժեշտ փաստեր, տվյալներ կան, փնտրում ենք, անգամ մեր ծնողներն իրենք են փաստահավաք իրականացնում, հայրերը խրամատ մտնել, որոնողական աշխատանքները Արցախի ԱԻՆ-ի հետ համատեղ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ մոտ հավաքված անհետ կորած զինծառաղոյների ծնողներից մեկը:
«Իրականացրել են որոնողական աշխատանքներ և 21 անհետ կորած զինծառայողներից միայն 9-ի մասունքներն են գտել, որոնցից 8-ը նույնականացվել է, մեկինն էլ դեռ չենք կարողանում պարզել, թե ում երեխան է:
Վերջին անգամ պատերազմի 17-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ երբ արդեն այդ տարածքը գրեթե հանձնած էր: Իմանալով այնտեղ ինչ վիճակ է, տարել են մեր երեխաներին: Մեր երեխաները հրետանավորներ են, իրենց դիրքերը պետք է լինեին այլ, բայց տարել են բավականին սխալ դիրքեր, որտեղից որ իրենց մարտական առաջադրանքներն իրենց D-20 հրանոթներով հնարավոր չէր իրականացնել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը