18 08 2021

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել, ընտանիքիս հետ գտնվում էի Լեհաստանում

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել,  ընտանիքիս հետ գտնվում էի Լեհաստանում

Էդգար Ղազարյանը գրում է․

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել և որոշել էր համատեղ ջանքերով գնալ ինքնակործանման ճանապարհով, ես աշխատանքի բերումով, ընտանիքս հետ գտնվում էի Լեհաստանում և այնտեղից էի հետևում իրադարձությունների զարգացումներին` կանխազգալով սպասվող աղետը և դրա հետևանքները։ Բնականաբար, Հայաստանում կատարվող իրադարձությունների ոգևորության ալիքը հասել էր նաև Լեհաստանում ապրող, հատկապես, Հայաստանից այնտեղ տեղափոխված որոշ հայերի։ Նրանցից շատերը հավաստիացնում էին, որ ստիպված են եղել տեղափոխվել Լեհաստան, և Հայաստանում փոփոխությունների էին սպասում՝ կրկին վերադարձի համար։ Այդ օրերին Աբուլֆազը նույնպես հայտարարում էր ներգաղթի մեծ ալիքի մասին, որ հարյուր հազարավոր հայեր պետք է վերադառնան Հայաստան, ներդրումներ անեն մեր երկրում, ապրեն այստեղ։ Արդյունքը եղավ այն, որ Լեհաստանից միակ ընտանիքը, որ տեղափոխվեց Հայաստան մեր ընտանիքն էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ