tert.am-ը գրում է․
Այսօր ժամը 22։00-ին դատարանը պետք է քններ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը, սակայն նիստ հետաձգվեց մինչև վաղը ժամը 13։00-ն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ անթույլատրելի էր խափնման միջոցի հապճեպ քննությունը։ Նախագահող դատավորը Մարտիրոս Մնացականյանն է։
«Մենք ժամը 21։10 նոր Քննչական կոմիտեից դուրս ենք եկել և հինգ րոպե անց ստացել եմ դատարանի զանգը: Դատարանը սկզբից մեզ ասաց, որ դատական նիստը վաղը ժամը 13։00-ին է լինելու, հետո տասը րոպե հետո զանգեցին, թե այսօր ժամը 22։00-ին է լինելու: Ավելին, մյուս պաշտպանը՝ էրիկ Ալեքսանյանը, առհասարակ չէր ծանուցվել։ 780 էջանոց գործը հիսուն րոպեում ինչպե՞ս պետք է կարդայինք, կարող ենք մրցույթ հայտարարել, տեսնել, թե ով տրամադրված 780 էջանոց գործը կհացնի սեղմ ժամկետներում կարդալ, ավելին` պաշտպանություն իրականացնել»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Մենուա Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը