«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սահմանին էլի զոհեր ունենք......
ընտրեք խաղաղաբեր նիկոլին,
հրաժարվեք բեռ դարձած Արցախից, հետո էլ Սյունիքի, Արարատի ու Տավուշի գյուղերից,
բարձրակարգ բանակցությունների գնացեք ալիևի հետ,
բացեք ճանապարհները, որ թուրքը ճանապարհով կրակելով առաջ գա,
կարևորը դեռ ձեր զավակը չի զոհվում,
կարևորը դուք դեռ ձեր տանից չեք փախել,
կարևորը ....
կարևորը, որ դուք չեք էլ հասկանա, որ ուրիշի ցավ չկա......
Սա Հայաստանն է, մենք հայ ենք և յուրաքանչյուր հայորդի իմ ու քո զավակն է, ամեն մի թիզ հողի վրա կարող էր իմ ու քո տունը լինել, ամեն զինվորի ու գյուղի կորուստ իմ ու քո կորուստն է....
Արթնացիր հա՛յ,, հանուն Հայի ու Հայաստանի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը