Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:
Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.
«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը