10 08 2021

Անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է համապատասխան գնահատում իրականացնել․ փորձագետ

Անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է  համապատասխան գնահատում իրականացնել․ փորձագետ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ  Տիգրան Աբրահամյանը գրում է

 Անվտանգային անհրաժեշտ միջավայրի ապահովման, երկրի անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է իրադրության համապատասխան գնահատում իրականացնել։

Երբ ես խոսում եմ անվտանգության համակարգի մասին ու այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների մասին, դա միայն զորքերի վերադասավորումներին և մարտունակությանը չի վերաբերում, ռազմավարական բնույթի նոր նախագծերի կարիք կա, առանց որոնց իրականացման մեր գլխավոր խնդիրների կատարումը բարդ կլինի։

Առանձին անդրադարձել եմ Արցախում ենթակառուցվածքային ռիսկերին և դա առանձնացրել որպես անվտանգային բնագավառում առաջ եկած հրատապ խնդիր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ