09 08 2021

Իրանի շուրջ օղակը սեղմվում է․ Նաիրի Հոխիկյան

Իրանի շուրջ օղակը սեղմվում է․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․

Իրանի շուրջ օղակը սեղմվում է կամ ինչի մասին էի զգուշացնում 2020-ի դեկտեմբերին․

Իրանի վրա ռազմական հարձակման մասին բացահայտ խոսում են Իսրայելի իշխանությունները՝ այդ երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցի բերանով հայտարարելով, թե «Իրանը վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար»:

Նույն համատեքստում գնալով վատանում են Իրանի և Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Պատահական չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդը, հետո էլ ողջ փորձագիտական դաշտը դեմ են արտահայտվում ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք տալու գաղափարին՝ այդկերպ հստակ հասկացնելով, որ իրենք կարմիր գծերի իրական նպատակը լավ են հասկանում։

Ամերիկյան The New York Times պարբերականը օրերս գրեց ԱՄՆ նախագահ Բայդենի մտահոգությունների մասին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ։ Թեհրանի նկատմամբ արևմտյան ուժերի ճնշումները մեծանում են օրեցօր՝ հող նախապատրաստելով ռազմական միջամտության համար։ Թուրքիան և Ադրբեջանը գիշակեր անգղերի նման արդեն կտուցներն են սրում։

Այս սցենարի մասին խոսում էի 2020-ի նոյեմբերի 10-ին:

2020-ի դեկտեմբերի 7-ին էլ ՀՀ ԱԺ-ում, դեկտեմբերի 12-ին էլ հրապարակումներում մատնանշեցի Իրանի վրա ռազմական ագրեսիայի վտանգը, որը պետք է լինի ԱՄՆ նոր նախագահի՝ Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո։

Իմ մատնանշած սցենարները, ցավոք, կրկին իրականություն են դառնում։ Աչքերը փակելու և ջայլամի դիրք ընդունելու փոխարեն պետք է նայել շուրջը, տեսնել գործընթացների խորքերը, հետևաբար՝ ռազմավարական պլանավորում անել։ Հայաստանը պարտավոր է ակտիվորեն քայլեր ձեռնարկել իր արտաքին սահմանների պաշտպանության և հակաահաբեկչական գործողությունների համար։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ