ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք իսկ չինացին լավ, մենք պետք է կորուստներ ունենանք իսկ չինացին ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու: Պատասխանը ոչ երկրի չափերն են ոչ էլ ազգաբնակչության թվաքանակը:
Ամեն բան շատ պարզ է. Օրինակ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, Բայց.
Մեկ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մեկ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մեկ մատակարարում է մի բան որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր....
Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց: Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP - Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը