Իշխող 《Քաղաքացիական պայմանագիր》խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ բանակում սոված մնալու մասին այսօրվա հայտարարությանն արձագանքել է նրա ծառայակից ընկերը՝ հրապարակելով բանակային կյանքից մի լուսանկար՝ կից հետևյալ գրառմամբ.
«Ինձանից ձախ նստած պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ա` ով այսօր հայտարարեց, որ ինքը սոված զինվորներից մեկն ա էղել։
Նկարը 2009 թվականի է, սեղանն էլ հաստատ սոված մնալու չէր, Արցախն էլ թշնամունը չէր»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը