05 08 2021

Ջրականից դուրս է բերվել մեկ զոհված զինծառայողի աճյուն

Ջրականից դուրս է բերվել մեկ զոհված զինծառայողի աճյուն

Ջրականի և Մատաղիսի ուղղություններում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից  տեղեկանում ենք, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ