05 08 2021

Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն. Ռոբերտ Հայրապետյան

Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։

Գրությունը, որով իբրև նշված են Լիլիանի մուտքի արգելքի իրավական հիմնավորումները, նման է իրավաբանության հետ աղերս չունեոցղ գեղարվեստականացված տրակտատի։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կարդալ, հետո փոխանցել սեփական վախվորած ղեկավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային (Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009, appl. N 821/03, Goodwin v. The United Kingdom, 27.03.1996, appl. N 17488/90, Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003, appl. N 51772/99, Voskuil v. The Netherlands, 22.11.2007, appl. N 64752/01) որոշումները։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կողմոնորշվել, հետո սեփական վախվորած ղեկավարության հետ փորձել հասկանալ թե որն է ԱԺ շենքի հսկիչ անցագրային կետը։

Ի վերջո սեփական գանգի խոռոչում տեղադրված անընկալունակ կենտրոնական նյարդային համակարգի օրգանը մտցրեք, որ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

ԼՐԱԳՐՈՂՆ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁ, ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ