Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն։ Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` արձագանքելով խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին:
«Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ օգտագործում․ նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու։ Այդ ամբիոնը դարձել է հայհոյախոսության պատվանդան, իսկ իրենք էլ՝ էդ պատվանդանի վրայի արձանը։
Մեղք են էդ մարդիկ։ Ավելորդ թող մեղքի մեջ չընկնեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։Նրա խոսքով` հայհոյախոսությամբ զբաղվող ՔՊ-ականներին ամենից լավ բնութագրում են նրանց կենսագրությունները, որոնք պետք է հրապարակել ու ներկայացնել հանրությանը, որ ավելի լավ հասկանան՝ ում հետ գործ ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը