21 05 2024

Ձեր առևտրով ամբողջ մեր կյանքը ողբերգության եք վերածել․ Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին



Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը` արձագանքելով խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին:

«Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ օգտագործում․ նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու։ Այդ ամբիոնը դարձել է հայհոյախոսության պատվանդան, իսկ իրենք էլ՝ էդ պատվանդանի վրայի արձանը։ Մեղք են էդ մարդիկ։ Ավելորդ թող մեղքի մեջ չընկնեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ