ermenihaber.am-ը գրում է․
Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները :
Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։
Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։
Թուրքիայի կողմից զորավարժություններին կմասնակցի 1 հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը