04 08 2021

2008 թվականի Մարտի մեկին ՀՀ ՊՆ զորքն ամբողջությամբ սահմանների անձեռնմխելիությունն ապահովել է․ Օհանյանը՝ իշխանական թևին ի պատասխան



«Մարտի մեկի և 44-օրյա պատերազմի համեմատությունը այնքնա էլ լավ բան չէ»,- նշեց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  իշխանական թևի  պատգամավորների հնչեցրած ակնարկներին ի պատասխան։ Ըստ այդմ պատասխանելով նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետևյալ հարցին․

«Հարց է առաջանում պարոն Օհանյան, մենք ունենք մշտական հանձնաժողով Պաշտպանության հարցերով  կամ՝  հանձնաժողովի նախագահ, երբ առաջին անգամ Սյունիքի մարզից ՀՀ-ի ինքիշխան տարածք ներխուժել են, դեռ ռազմագերիներ են վերցրել , եղե՞լ է ՊՆ-ից հարց , կամ համապատասխան հանձնաժղովի  նախագահի հրաժարական տալու մասին»։

«44 –օրյա  պատերազմի հետ կապված շատ հարցեր կան, բայց իրականությունը հետևյալն է՝ մենք լիարժեք չենք տիրապետել իրավիճակին, իշխանությունը չի տիրապետել  պատերազմական իրավիճակին «,-նշեց Սեյրան օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ