Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքի երկայնքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգությունը:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման խնդիրներ:
Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը