ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը