28 07 2021

Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը․ Ղազինյան

Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը գրում է․

Իմ զորակցությունն եմ հայտնում հունիսի 20-ի ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկի արյունոտ «ապագա կա ապագա»-ն ընտրողներին. պինդ եղեք:

Նրանց չե՜մ մեղադրում, չե՜մ քննադատում իրենց սխալ ընտրության համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը:

Բոլորս էլ սխալական ենք, հաճախ ենք կատարում սխալ ընտրություն, բայց միշտ համարձակություն ենք ունենում խոստովանել, որ սխալվել ենք և կրկնակի եռանդով լծվում ենք այդ սխալն ուղղելու հույժ կարևոր գործին:

Հիմա բոլորս պետք է միասնական լինենք, բացառենք ներքին պառակտումները, քանզի թուրքական տռոյական ձին թշնամու առաջ հիմա էլ բացել է մեր տան դռները, թշնամուն հրավիրել է ներս և նոր զոհերի ու հողերի գնով պլանավորել է «փրկել» նոր կյանքեր:

Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ