24 07 2021

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախումբն առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի` հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ իրեր ու սննդի հավաքածուներ փոխանցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել «Խուլերի հասարակությանը», որի նախագահ Բելլա Գրիգորյանն օգնության համար իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին:

Մինչև այս տարվա հուլիսի վերջ նախատեսվում է տրամադրել ևս 2 նպատակային օգնություն` լսողության տարբեր աստիճանի խանգարումներով հարազատներ ունեցող մոտ 100 ընտանիքի և տեղափոխել շուրջ 1200 կգ սննդի հավաքածու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ