22 07 2021

Հայրենադարձության «բում»-ին խոչընդոտել են քովիդը և պատերազմը․ Սինանյան



Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզված է, որ  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երբ կոչ էր անում արտերկիր խոպան գնացած մեր հայրենակիցներին «բերման ենթարկելու», դա ուղղված է եղել ճանապարհաշինության ոլորտի զարգացմանը, որպեսզի դրսում ապրող հայրենակիցները վերադառնան և առկա թափուր հաստիքները լրացնեն։

«Աշխատատեղեր ապահովվելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրանադարձության հետ կապված առկա է»,- նշեց Սինանյանը:

Անդրադառնալով հեղափոխությունից հետո տրված խոստմանը, թե հայրենադարձության «բում» է լինելու և հարցին, թե քանի՞ մարդ եկավ Հայաստան Սինանյանը նշեց․

«Անհնար է տվյալներ ներկայացնել, թե քանի հոգի է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել: Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: «Բումը» տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ հասկանալ: Իհարկե, և քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ