21 07 2021

Ճանապարհը, որն անցել եմ՝ երկրաշարժ, պատերազմ․ այդ ամենն իր գինն ունի՝ կյանք և առողջություն․ Չարչյան



«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից։

«Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս դժվարին օրերին իմ կողքին եղան, շատ շնորհակալ եմ իմ փաստաբաններին, իմ կոլեկտիվին, իմ ընտանիքին, բոլորին», - լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսորը։

Նա նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքւմ հանգստացել է, անջատել ուղեղը։

«Շատ հետաքրքիրր գրքեր կարդացի, նայում էի հեռուստացույց, որոշակի անալիտիկաներ եղան, ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում, գիշերվա 3-ին չէին զանգում ու ասում հիվանդ կա, բայց տուժեցին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ում ես կարող էի օգնություն ցույց տալ ու, քանի որ մեկ ամիս ես անազատության մեջ էի, չկարողացա դա անել», - ասաց Չարչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ