Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թեզը, թե «Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու» ի սկզբանե սխալ է: Քանի որ Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի: Սյունիքին էլ են ուզելու, Սևանն էլ, մնացածն էլ: Գումարած դրան, Արցախի կորուստը այնպիսի բարոյահոգեբանական հետևանքներ է ունեցել հանրության համար, որի արդյունքում կորել է ինքնապաշտպանական բնազդը, թուլացել է ազգային իմունիտետը և այս ամենը անխուսափելիորեն բերելու է հիասթափության և արտագաղթի:
Արցախը բեռ չէր: Արցախը համախմբող, միավորող ամենակարևոր գործոնն էր, որ համայն հայությունն ուներ: Հիմա այլևս այդպիսի գործոն չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը