ArmLur.am-ը գրում է․
«Մինչ այս տարվա հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. շահագրգիռ անձինք հրավիրվել են նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու, աչքի է զարնում այն հանգամանքը, որ հենց Գլխավոր դատախազության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեծ ունեցվածքի են տիրապետում, եւ սա այն դեպքում, երբ երկար տարիներ զբաղեցրել են պետական պաշտոններ։
Այսպիսով, ArmLur.am-ն ուսումնասիրել է դատախազ Արթուր Դավթյանի եւ նրա տեղակալների ներկայացրած գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրերը: Ըստ այդմ, 2020 թվականին հայտարարագրել է 2 բնակելի տուն, 3 հողամաս, 12․7 մլն դրամ կանխիկ գումար և 19․4 մլն դրամ աշխատավարձ և այլ եկամուտներ։ Դավթյանի կինը՝ Անի Դավթյանը, 2020 թվականի տարեկան ներկայացրել է 5 հողամաս, որոնց նկատմամբ ունի բաժնային սեփականության իրավունք։
Դավթյանի կինը ներկայացրել է նաև 3 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև ԵՊՀ-ից ստացված 531 հազար դրամ աշխատավարձ։ Սակայն Գլխավոր դատախազին պատկանող առանձնատունը միշտ եղել է քննարկման առարկա. 2017 թվականին, պատասխանելով Դավթյանի առանձնատան մասին հարցերին գլխավոր դատախազությունը , որ այն կառուցվել է անշարժ գույքի վաճառքի, գյուղմթերքի իրացման և վարկային միջոցների հաշվին, իսկ ըստ գլխավոր դատախազի կողմից ներկայացված ՝ առանձնատունը ձեռք է բերվել է 43 մլն դրամով (մոտ 90 հազար դոլար)։
2020 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ունի մեկ տուն, մեկ բնակարան, 3․7 մլն դրամ, 4500 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև 13 մլն դրամ աշխատավարձ և «Հայէկոնոմբանկի» 0․00019% բաժնեմաս: Նրա կինը՝ Մարինա Թաթոյանը հայտարարագրել է 3 միավոր անշարժ գույք, 10,000 դոլարի ավանդ, 11․7 մլն դրամ և 7000 դոլար կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանից ստացած 2․6 մլն դրամ աշխատավարձը: Հավելենք, որ Ասլանյանը 1994 թվականից, Ասլանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ դատախազությունում, եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, Երևանի կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ և այլն։
Հետաքրքիր է՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումով զբաղվող նոր վարչությունը երբեւէ կուսումնասիրի համակարգի պաշտոնյաներին, թե ոչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը