News.am-ը գրում է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ն, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Մուկուչյանի սիրտը ստենտավորել են։ Սմբատյանը տեղեկացրեց, որ այժմ ԿԸՀ նախագահի ինքնազգացողությունը լավ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը