«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից։
«Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»,– ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը