13 07 2021

ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցն այժմ էլ քննարկում է դռնփակ

ՍԴ-ն  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցն այժմ  էլ  քննարկում է դռնփակ

Այս պահին ՍԴ-ն դռնփակ կարգով քննարկում է՝  նիստը դռնփակ անցկացնելու հարցը։ Մինչ դռնփակ ռեժիմով աշխատակարգին անցնելը, նիստը նախագահող Արման Դիլանյանը  նշեց, որ ներկայացված որոշ միջնորդություններ մերժվել են: Մասնավորպապես խոսքը վերաբերվում է ՝  «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը։ Ի դեպ  ՍԴ-ն մերժեց նաև՝  նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած՝  1-ին և 4-րդ կետերով կատարված միջնորդությունները ,  իսկ երկրորդ և երրորդ կետերով կատարված միջնորդությունների քննարկումը հետաձգեց։

Ի դեպ,  ՍԴ-ը  փակ ընթացակարգով քննարկումների արդյունքների մասին  կտարածի պաշտոնական տեղեկատվություն:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ