Սահմանդրական դատարանը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում այսօր` հուլիսի 10-ին, մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի երեկ արված միջնորդությունը:
Միջնորդությունը մերժվեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը