02 07 2021

Արթուր Վանեցյանը խորհրդի կազմից դուրս գալու դիմում է գրել

Արթուր Վանեցյանը խորհրդի կազմից դուրս գալու դիմում է գրել

Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։

Նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։

Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն։ Այս մասին  հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ