01 07 2021

Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակելու․ Արտակ Բեգլարյան



Այո, ես վստահաբար ասում եմ, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունելու որևէ նմանատիպ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի ծանր, դժվար են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու․ մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գոնե փաստարկների առումով դա ընկալելի է միջազգային հանրությանը։

Ինչ վերաբերում է արտագաղթի կանխման ուղղված քայլերին, Բեգլարյանն ասաց, թե դրա համար երկու հիմնական քայլ կա՝ կայուն անվտանգության երկարաժամկետ ապահովումն ու բնակարանային խնդրի՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ լուծումը։

«Ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի՝ արդեն մեզ, ժողովրդի համար ակնհայտ է, որ անվտանգության պայմանները ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին, սա արդեն լրացուցիչ դրական հույս է տալիս հասարակությանը, որ այստեղ կարող է երկարաժամկետ կյանք պլանավորել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ