30 06 2021

Խաչատուր Սուքիասյանը թող ասի իրեն առաջարկե՞լ են ինչ-որ տերմինալ կառուցել Մեղրիում. Տիգրան Հովհաննիսյան



Վարորդներն այսօր  բողոքի ակցիա են իրականացրել ՊԵԿ-ի մոտ։ Լրագրողների հետ զրույցում  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ ,  դեռևս երեք ամիս առաջ մոտ 100 անհատ բեռնափոխադրողներով դիմել են ՊԵԿ նախագահին՝ խնդրելով, որ իրենց տեղ հատկացնեն Մեղրիի՝ Ագարակի  մաքսատանը, որ հայ բեռնափոխադրողները տեղափոխեն  պարսկական բեռը հայկական ֆուռերի մեջ, այնուհետև փոխադրեն  մինչև Երևան։

«Այսօր ապագայից են խոսում.  ասում են Ադրբեջանը պետք է տեղափոխի, մեզ ոչինչ չի հասնի։ Թուրքիան փակ է, պարսիկներն իրենք են խնդրում, ասում են՝ տարեք, դուք փող աշխատեք։ Երեք ամիս առաջ դիմել ենք ՊԵԿ-ին, նշել ենք՝ խնդրում ենք, ձեր յուրային օլիգարխներին մեջտեղ չքաշել»:

Տիգրան Հովհաննիսյանն  ընդգծեց, որ  եթե անգամ իրենց մաքսային տարածք չտրամադրեն, կարող է կառավարությունը երաշխիք տալ, որպեսզի  շուրջ 100 բեռնափոխադրողները  հող գնեն և իրենց սեփական միջոցներով մաքսային վերահսկողության տարածք կառուցեն։

«Հիմա մենք կարող ենք սեփական միջոցներով դա իրականացնել, կառուցել։ Լսել ենք, որ յուրայիններից, ընտրություններին մասնակից որոշ օլիգարխներին են դիմել։ Խաչատուր Սուքիասյանի անունը տալիս եմ, թող պարզապես ասի՝ իրեն առաջարկե՞լ են ինչ-որ տերմինալ կառուցել Մեղրիում և մեզ նորից ծառայեցնել ինչ-որ մեկի»․- ասաց  Տիգրան Հովհաննիսյանը:

Մանրաամսները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ