Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:
Բնակիչները նշում ենք, որ մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուրը կտրել են, չեն կարողանում ոռոգել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:
«Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի եք ոստիկանի ուղարկել, որ ես կռիվ սարքեմ: Խի՞ ես ոստիկանին ուղարկել, նախարար տղա ես, հելի, արի, արա, քո ժողովորդն ենք, քեզ ենք ընտրել արա, խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,-ասում է գյուղացիներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը