Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Այս մասին հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:
«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:
Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:
ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը