Զեյթունի ընտրատեղամասերից մեկում համար 24 քվեաթերթիկի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Եվս մեկ աղաղակող խախտում։ Զեյթունյան ընտրատեղամասերից մեկում 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ 24-ի վստահված անձինք պահանջել են նորը։ Դուք էլ ամեն մեկ ընտրաթերթիկի համար կռիվ տվեք»,- գրել է Էլբակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը