20 06 2021

ՔՊ շտաբում շտապ հավաք են հրավիրել․ Դեժավյու

ՔՊ շտաբում շտապ հավաք են հրավիրել․ Դեժավյու

ՔՊ շտաբում շտապ հավաք են հրավիրել։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամ ալիքը։

«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները ՔՊ-ի շտաբում շտապ հավաք է հրավիրվել: Մեր աղբյուրի տեղեկությունով՝ քպականները անհանգիստ են, քանի որ չնայած ճնշումներին եւ տեղային ներկայացումներին, իշխանություններին չի հաջողվում ազդել մասնակցության բարձր աճի վրա եւ կանխել պարտությունը:

Բազմաթիվ արհեստական խոչընդոտները, մթնոլորտի լարումը և հոգեբանական ճնշումները ոստիկանների միջոցով այն արդյունքը չեն տալիս, ինչ սպասում էին իշխանությունները, և հիմա նրանք որոշում են նոր մեխանիզմներ՝ կանխելու պարտությունը:

Տեղեկություններ ենք ստացել նաև, որ որոշ ՔՊ շտաբերի պետեր արդեն հրաժարվել են աշխատել»,-գրում է ալիքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ