18 06 2021

Ահա և հասանք ճամփաբաժնին. Panorama.am

Ահա և հասանք ճամփաբաժնին. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը:

Ահա և հասանք ճամփաբաժնին։ Երկու օր ունենք մեր ազգի հետագա ընթացքը որոշելու համար․ աջ գնանք՝  ծվատված երկիրը վերականգնելու ճանապարհն ենք  ընտրում, ձախ գնանք՝ մի քանի տարուց  ջնջվում ենք քարտեզի վրայից։ 

Գիտակից մարդու համար ընտրության հարց էլ չկա։ Նա երբեք չի ընտրի երեք տարում պետության հիմնասյուները քանդած ուժին։ Գիտակից մարդու համար իշխանական լծակներից նիկոլանմաններին հեռացնելը  Հայաստան պետության հետագա գոյության  միակ գրավականն է։
«Հայաստան» դաշինքի անցկացրած գրագետ քարոզարշավը   ավելացրեց այդ մարդկանց քանակը։ Դրան նպաստեց նաև մի շատ կարևոր հանգամանք՝  հանդիպումների ժամանակ շատերը հենց  առաջին դեմքից  պարզաբանումներ ստացան տասնյակ տարիներով տարածված հերյուրանքների և զրպարտանքների կապակցությամբ։ Կոնկրետ մարդն ինքն իր  մեջ  կոտրեց  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  ձևավորված կարծրատիպը, և  մտապահելով   1992-ին ԼՂՀ-ն և 1998-ին ՀՀ-ն ճգնաժամից  հանելու փորձը՝    ավելի մեծ վստահությամբ է ընտրելու նրա  առաջնորդած թիմին։

Իսկ Նիկոլը   ողջ քարոզարշավի ընթացքում  անխնա գործի դրեց վարչական ռեսուրսները,  քաղաքացիական բախումների  անթաքույց կոչեր արեց, ի վերջո՝ մուրճը դարձրեց իր թիմի դեմքը։ Եվ նմանվեց իր ցեղը կռվի տանող  նախնադարյան «վոժդի», ում վայրի ոռնոցով հետևում են աղանդավորները, ԼԳՏԲ-երը, խելք ու պատիվ չունեցող անհայրենիք մրուրը։ Պարզապես «վոժդն» այդ պարտվելու և փախչելու սովորություն ունի,  հետևաբար և աղմուկ-աղաղակներն ու ղժղժան հաթաթաները իրենցից բացի այլոց վրա չեն ազդում։ Ծակ փուչիկների շքերթը մոտենում է ավարտին։

Երկու օր մնաց։ Առանց կեղծիքների  ընտրությունների դեպքում կասկած չկա, որ կհաղթի իրական ընդդիմությունը՝ հանձինս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների։  Սպասելի է նաև, որ հունիսի 21-ը խաղաղ չի լինի։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ պարտվող կողմը կսեղմի հաղթողի ձեռքը և արգասաբեր աշխատանք կմաղթի իր բարօրություն հայրենիքի։ Իսկ դատելով մարզային և մայրաքաղաքային հանդիպումերից՝ պարտվելու է գործող վարչախումբը։

Թերևս ճիշտ վերաբերմունք պետք  գտնել շրջանառվող այն լուրերի կապակցությամբ, որ   վարչախումբը հետընտրական խժդժությունների է պատրաստվում։ Առանց  շատ սևեռվելու և սպառնալիքները  հալած յուղի տեղ ընդունելու, պետք է միաժամանակ  խստորեն պահանջել, որ  դրանց  վրա աչք չփակեն   իրավապահ մարմիները  (ինչը ապարդյուն անում են ընդդիմադիր շտաբները)։ Մեծ հաշվով, հետընտրական զարգացումները պայմանավորված կլինեն ընտրությունների արդյունքներից, քանի որ իրավապահ կառույցները շատ սահուն անցում կկատարեն հաղթողի կողմը։ Իսկ առանց ոստիկականական պաշտպանվածության մուրճ թափահարողը միայն փախչելու ուղիներ կփնտրի։

Այնպես   որ, մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե  եկող շաբաթ  ինչ Հայաստանում կարթնանաք։ Չմահավաններ և  ձվի մեջ մազ որոնողներ՝   մասնակցեք ընտրությանը, որ հետագայում ձեր «պայծառ» մտքերը  ստիպված չլինեք թուրքերենով ձևակերպել։ Անտարբերներ, գնացեք ընտրության, որ մի քանի տարուց ձեր գլխին չտաք էսօրվա ջայլամային կեցվածքի համար։ Ալարկոտներ, մի ալարեք և կատարեք ձեր պարտքը, որպեսզի տարիներ անց ստիպված չլինեք ուրիշի համար ստրկաբար տքնել։

Բարձարգոչ կոչեր չեն սրանք, այլ վիճակի օրհասականությունը գնահատելու հորդոր։ Երկու օր ունենք ճամբաժնում կանգնած՝ ճիշտ ընտրություն անելու համար։ Մի փոշիացրու քո ձայնը, հայրենակի՛ց ջան, հիշիր, որ ամեն մեկիս ճիշտ  ընտրությունն է մեր հետագա գոյության գրավականը։ Չկորցնենք այս շանսը։

Լիա Իվանյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ