Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։
Մարզերից քաղաքացիներին ավտոբուսներով բերում են Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։
Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են Մարտունիի ՔՊ գրասենյակի մոտ կայանած մեքենաները մարդկանց բերում Հանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ «մարդ բերելու» գործին ակտիվորեն լծված են Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու հիվանդանոցի տնօրենը, ավագանու ՔՊ-ական անդամները:
Նույն ալիքի հաղորդմամբ՝ Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցներին, ուսուցիչներին ու բուժաշխատողներին ստիպողաբար բերում են Երևան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը