16 06 2021

Ահազանգ. առևանգել են «Հայաստանի» Եղեգնաձորի շտաբի երեք համակիրների․ Yerkir.am

Ահազանգ. առևանգել են «Հայաստանի» Եղեգնաձորի շտաբի երեք համակիրների․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին: «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկազ Հարությունյանը Yerkir.am-ին  Եղեգնաձորից տեղեկացրեց, որ  ոստիկանները տղաներին առևանգել են բիրտ ուժի կիրառմամբ՝ չներկայացնելով որևէ պատճառ կամ հիմնավորում:

«Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ՝ փաստն արձանագրելու և Նիկոլի վերջին օրերի այս այլանդակ դրսևորումների ողջ ներկապնակն ի ցույց դնելու համար»,- նշեց Հայկազ Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,   որ Փաշինյանն այսօր Եղեգնաձորում ևս չի խախտել «ավանդույթը» և, մերժված իր կերպարին լայն ժողովրդականություն վայելող գործի շղարշ հագցնելու համար, տասնյակ միկրոավտոբուսներով Երևանից մարդագլուխ է հասցրել Եղեգնաձոր:

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է այդ միկրոավտոբուսներից մի քանիսը, որոնց վարորդները  չեն հասցրել թաքցնել դրանք քաղաքի տարբեր հատվածներում:

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի համակիրներին առևանգելու պահին նկարահանված սիրողական կադրերը.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ