Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է, իսկ գյուղացուն այսօր պետք են պարզ պայմաններ իր աշխատանքն անվտանգ ու արդյունավետ կատարելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք գյուղացուն մենակ չենք թողնելու իր խնդիրների հետ, գյուղացին մենակ չի պայքարելու կարկուտի ու երաշտի դեմ։ Պետությունը կանգնելու է գյուղացու մոտ և ստեղծելու է այն պայմանները, որ նա կարողանա ազատորեն վարել, ցանել, բարիք ստեղծել և իրացնել։ Լուծելու ենք նաև ոռոգման ջրի խնդիրը», - նշեց Սաղաթելյանը՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել վարչապետի աթոռը զբաղեցնողի լաչառությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը