«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները վնասելու հարցով դիմումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին։
Դիմումի տեքստը ներկայացնում ենք ստորև․
«Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները: Վերջին օրերին մեր շտաբի
ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները:
Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները: Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նկարը կցվում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը